Նոր մանրամասներ՝ Միրզոյան-Լավրով առանձնազրույցից

Ապրիլի 14-ին Սամարղանդում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել զույց ՌԴ ԱԳ նախարար Ս.Վ.Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Ա.Ս.Միրզոյանի միջև։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Նախանշվել է 2020-22 թթ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներում պայմանավորվածություններին համապատասխան ջանքերի ակտիվացման կարևորությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա դիվանագիտական շփումների մասին։