Դիրքեր հաց տանելիս է եղել․ մանրամասներ ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացուց

Դիրքեր հաց տանելիս է եղել․ մանրամասներ ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացուց

Ադրբեջանցիները առևանգել են Խնձորեսկի բնակչին, անունը Մարտուն է։ MediaHub-ի հետ զրույցում ասաց «Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը։

Նա նշեց, որ հիմա ռազմական ոստիկանության ու ՊՆ բարձրաստիճան սպաները փորձում են նրան հետ բերել։

«Այլ մանրամասներ այս պահին չունեմ։ Գիտեմ, որ դիրքեր բարձրանալիս է եղել, հացը դեռ չհասցրած նրա մեքենան կանգնեցրել ու առևանգել են»,- ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ այս պահին դեպքի մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն  չկա։

Նարե Գնունի