Արցախում ԿԽՄԿ գրասենյակի առաջ հավաք կիրականացվի

Արցախում ԿԽՄԿ գրասենյակի առաջ հավաք կիրականացվի

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը գրել է․

«Սիրելի' հայրենակիցներ

Այսօր ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։

Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն»։