Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում․ ըստ հարազատների՝ 9-ամյա տղան հանկարծամահ է եղել

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում․ ըստ հարազատների՝ 9-ամյա տղան հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում «Բյուրեղավանի» շտապօգնությունից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են մահացած երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի և ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը, ովքեր պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ 9-ամյա Ա․ Ջ․-ն է։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի հարազատները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում հանկարծամահ է եղել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։