Բրյուսելը խոստանում է Ուկրաինային ԵՄ-ին անդամակցություն՝ Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար

Բրյուսելը խոստանում է Ուկրաինային ԵՄ-ին անդամակցություն՝ Ռուսաստանի դեմ պատերազմը շարունակելու համար

Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային հապճեպ անդամակցել Եվրամիությանը և կարծում է, որ Բրյուսելն խոստանում է անդամակցություն համայնքին միայն այն բանի համար, որ նա կարողանա շարունակել ռազմական գործողությունները Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։

Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս հաստատել է իր մտադրությունը՝ ապահովելու Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը։

«Այսօր Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Ուկրաինան պետք է հնարավորինս արագ ընդունվի ԵՄ: Ենթադրվում է, որ դա պետք է տեղի ունենա մեկ-երկու տարվա ընթացքում»,- ասել է կառավարության ղեկավարը: