Volkswagen Golf-ը գլխիվայր շրջվել ու բռնկվել է, հայտնաբերվել է վարորդի մոխրացած մարմինը․ նոր մանրամասներ

Volkswagen Golf-ը գլխիվայր շրջվել ու բռնկվել է, հայտնաբերվել է վարորդի մոխրացած մարմինը․ նոր մանրամասներ

Երեկ՝ մարտի 15-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Վալերիկ Բ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Եղեգնավան գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և գլխիվայր շրջվել ու հայտնվել ջրատարում։ Գրել է «Շամշյանը»։

Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել են վարորդի մոխրացած դի։

Վթարի փաստով Դ․ Դավթյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։