Փաստաբան է ինքնահրկիզվել ու կյանքին վերջ տվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկար)

Փաստաբան է ինքնահրկիզվել ու կյանքին վերջ տվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկար)

Բաքվում փաստաբան Զաուր Մամեդովն ինքնասպան է եղել հրկիզվելու հետևանքով։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դեպքը տեղի է ունեցել Բաքվի Ջեյհուն Հաջիբեյլի փողոցում՝ Փաստաբանների միության շենքի դիմաց։ Մամեդովը բենզին է լցրել իր վրա և ինքնահրկիզվել։

Նա մահացել է ստացած այրվածքներից։

Դեպքի ականատեսները պատմել են, որ մինչև հրկիզվելը նա հագել է փաստաբանի համազգեստը։ Դեռ անհայտ է բողոքի պատճառը։ Նարիմանովի շրջանի դատախազությունը հետաքննություն է սկսել։