Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները 2024 թվականի համագործակցության պլան են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի  պաշտպանության նախարարները 2024 թվականի համագործակցության պլան են ստորագրել

Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Ռուսլան Ժակսիլիկովն ոԱստանայում քննարկել են գերատեսչությունների միջև համագործակցության հեռանկարները։ Հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտոնական այցով Աստանա է ժամանել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը: Ընդլայնված ձևաչափով հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող պաշտպանական գերատեսչությունների գործունեության հեռանկարային ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ստորագրվել է Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանը ։

«Կարծում եմ, որ ձեր այցը լավ խթան կլինի ղազախ-հայկական հարաբերությունների զարգացման համար և կծառայի մեր գերատեսչությունների միջև համագործակցության խորացմանը»,- հանդիպմանն ասել է գեներալ-գնդապետ Ժակսիլիկովը։