Մեծաթիվ բողոքի ակցիայի ժամանակ վրաերթ է եղել․ Սերբիա

Մեծաթիվ բողոքի ակցիայի ժամանակ վրաերթ է եղել․ Սերբիա

Բելգրադում գիշերը բողոքի ակցիա է եղել, որին մասնակցել է ավելի քան 30 հազար մարդ։

Ցուցարարների մեծ մասը ուսանողներ են հանրապետության ողջ տարածքից։ 

Սերբիայում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են շուրջ հինգ ամիս։ Դրանք սկսվել են 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության հետ կապված, երբ երկաթուղային կայարանում հովանոցի փլուզման պատճառով մահացել է 15 մարդ։

Բելգրադում մեքենան մխրճվել է բողոքի ցույցի ժամանակ հավաքված մարցկանց մեջ և վրաերթի ենթարկել երեք մարդու, վարորդը ձերբակալվել է, գրել են ԶԼՄ-ները։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն ասել է, որ բողոքի ակցիան չի համաձայնեցվել իշխանությունների հետ, սակայն, ոստիկանությանը կոչ է արել ապահովել մասնակիցների անվտանգությունը։

Վուչիչը նշել է, որ կազմակերպիչները պատասխանատվություն են կրում հնարավոր միջադեպերի համար, և վստահեցրել է, որ ագրեսիա ցուցաբերելու դեպքում և՛ ցուցարարների վրա հարձակվողները, և՛ ցուցարարները կձերբակալվեն

Բելգրադում երթեւեկությունը կաթվածահար է, հազարավոր ցուցարարներ ժամանում են քաղաքի կենտրոն։

Վրաերթի միջադեպը տեղի է ունեցել Ժարկովոյի շրջանում։

Բերման ենթարկվելիս 50-ամյա վարորդը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին։ Նրա շարժառիթները պարզվում են։

Կադրերն այստեղ