Օր 3-րդ. հրապարակում հանրահավաք չկա
Արդեն 3-րդ օրն է ընդդիմությունը հանրահավաքներ չի իրականացնում Երևանում։ Օրեր առաջ հայտարարեցին, թե պետք է օգնեն բռնի տեղահանված արցախցիներին և արդեն նշանակված հանրահավաքը հետաձգեցին։
Այսօր, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում էր, ընդդիմությունը նրա հրաժարականը չպահանջեց։
Կառավարության դիմաց միայն ոստիկաններն էին, ցուցարարների կոտրած ապակիները արդեն փոխված են, Կառավարության նիստն էլ անխափան անցավ։