28-ամյա քաղաքացին 2 նռնակով սպառնացել է տուն գրավել ու պայթեցնել․ նոր մանրամասներ (տեսանյութ)

Մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրում էր, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա, հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Անմիջապես նշված հասցե մեկնեց Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։
Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Դեպքի մասին ավելի վաղ հայտնել էր նաև «Շամշյանը»։
`