Ապացուցված է վիճակագրությամբ.Կենդանակերպի այս նշանները ծնվել են հարուստ լինելու համար․ միգուցե հենց դո՞ւ ես

Կշեռքներ
Կշեռքների բազմակողմանիությունը թույլ է տալիս տեսնել իրավիճակները տարբեր տեսանկյուններից: Այս նշանի ներկայացուցիչները հաճախ լավ ձեռներեցներ են դառնում և ղեկավար պաշտոններ են զբաղեցնում։ Կշեռքները հավակնոտ են և գիտեն՝ ինչպես հաշվարկել ռիսկերը, ինչի շնորհիվ նրանք միշտ մեկ քայլ առաջ են։
Խեցգետին
Խեցգետինները թիմային խաղացողներ են, ուստի հենց թիմում են կարողանում հասնել մեծ հաջողությունների։ Մարդիկ լսում են նրանց խորհուրդները, որոնք միշտ արդյունավետ են ստացվում։ Խեցգետինները հիանալի գիտակցում են իրենց ներուժը ստեղծագործության մեջ։ Նրանցից շատերը կարողանում են տպավորիչ հարստություն կառուցել իրենց տաղանդների շնորհիվ։
Առյուծ
Առյուծները ծնված առաջնորդներ են։ Թվում է, թե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ունեն էներգիայի և էնտուզիազմի անսպառ պաշար, ուստի կասկած չկա, որ յուրաքանչյուր Առյուծ վաղ թե ուշ դառնում է ամենահաջողակ և հարուստ մարդկանցից մեկը։
Ցուլ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հաճախ հանդիպում են որպես համեստ և ամաչկոտ մարդիկ, բայց այդ հատկությունները թաքցնում են անհավանական ներուժ: Ցուլերը կայուն են, և դա նրանց ուժն է։ Նման մարդիկ ունակ են քրտնաջան աշխատանքի և միշտ ավարտին են հասցնում սկսածը, ինչի պատճառով էլ բարձր են գնահատվում իրենց ընտրած մասնագիտական ոլորտում։
Խոյ
Խոյերը ոչ միայն ի ծնե առաջնորդներ են, այլեւ գերազանց հոգեբաններ։ Համարվում է, որ այս նշանի ներկայացուցիչներն առանձնանում են ուժեղ և կամային բնավորությամբ, ինչը նրանց հաջողության հիմնական բաղադրիչն է։ Նրանք երբեք չեն նահանջում և միշտ կանգնած են իրենց դիրքերում, հատկապես երբ խոսքը վերաբերում է բիզնեսին: