Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն

Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն

ՆԳՆ-ից հայտնում են․

«Մարտի 23-ին Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էին տեղեկություններ, որ Պտղունք գյուղի երկու բնակիչ 29 և 30 տարեկան, Էջմիածնի գերեզմանատնից կատարել են ալյումինե ճաղավանդակների գողություն:

Ձեռնարկված միջոցառուների արդյունքում տղամարդիկ գերեզմանատան մոտակայքում ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը նախկինում ևս կատարել է գողություններ: Մասնավորապես՝ անցած տարի Նորակերտ գյուղում գտնվող մի արտադրամասից հափշտակել է օդաճնշիչ երկու սարք և էլեկտրական հինգ պոմպ, Պտղունք գյուղի տարածքում գտնվող, չգործող ֆաբրիկայի տարածքից` մոտ 100 կգ ալյումինե դետալներ։

Նախաքննությունը շարունակվում է»: