ՀՀ քաղաքացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի գնալ Վրաստան․ ԱԳ նախարար

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ քննարկվեց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխհադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցը։

Ըստ նախագծի՝ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։

«Հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է և գործնականում ևս ամենաբարձր մակարդակով պարբերաբար տեղի են ունենում շփումներ»,-ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Վրաստանը նաև ՀՀ քաղաքացիների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։ Նշվեց, որ, օրինակ, 2019 թվականին 1 մլն 365 հազար ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան։ Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժի մասին 1993 թվականին կնքված համաձայնագրով։

Մանրամասները՝ տեսանյութում։