Նոր Նորքում ավտոմեքենա է հրդեհվել

Նոր Նորքում   ավտոմեքենա է հրդեհվել

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բակում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Opel Аstra մակնիշի ավտոմեքենան պատկանում է 54-ամյա Արմեն Մ-ին և այն դարձել է ոչ շահագործելի։