Եվրոպական խորհրդարանն ընդունեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձևը

Եվրոպական խորհրդարանն ընդունեց Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձևը

Եվրոպական խորհրդարանը քվեարկությամբ հավանության է արժանացրել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունները դատապարտող բանաձևը։ 

«Եվրոպական խորհրդարանն ամենավճռական կերպով դատապարտում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ անօրինական ու չարդարացված ռազմական ագրեսիան ու ներխուժումը Ուկրաինա, ինչպես նաև Բելառուսի մասնակցությունն այդ հարձակմանը»,- նշված է բանաձևում։

Պատգամավորները Եվրամիությանը կոչ են արել նոր, կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, պահանջել են, որ Ռուսաստանը փոխհատուցի հատուկ գործողությունների ժամանակ Ուկրաինայի ենթակառուցվածքներին հասցված վնասը։

«Եվրոպական խորհրդարանն ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը պատասխանատվություն է կրում ուկրաինական ենթակառուցվածքների՝ ներառյալ քաղաքացիական օբյեկտներն ու բնակելի շինությունները, ոչնչացման, ինչպես նաև տնտեսական էական վնասի համար և պետք է փոխհատուցի իր գործողությունների հետևանքով հասցված վնասը»,- նշված է բանաձևում։