Թեստ․ արդյոք ովքեր են

Թեստ․ արդյոք ովքեր են

Եվգենի Մորգունով, Մոսկվա, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունիսի 25, 1999, Մոսկվա, Ռուսաստան), կինոյի և թատրոնի ռուս դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ, մեծ ճանաչում է ձեռք բերել Լեոնիդ Գայդայի ֆիլմերում կատակերգական եռյակի դերով` Փորձառուն, Դմբոն ու Վախկոտը կերպարներից Փորձառուի դերով, որտեղ նրա խաղընկերներն են Գեորգի Վիցինը և Յուրի Նիկուլինը։

Առավել հայտնի ֆիլմերից են «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները», ««Ի» գործողությունը և Շուրիկի այլ արկածները», «Երեք հաստլիկները»։

Եվգոնի Մորգունովը ծնողները բաժանվել են երբ նա դեռ փոքր էր, երեխաներին դաստիարակել է մայրը։ Աշխատել է սկզբում գործարանում, ապա ծննդատներից մեկում որպես սանիտար։

14 տարեկանում աշխատել է ռազմական գործարանում։ Երիտասարդ տարիքում նրա մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, ինչի հետ կապված սկսել է գիրանալ։ Ավելի հասուն տարիքում արդեն ունեցել է ոտքերի ցավ։1943 թվականին ընդունվել է դերասանական դպրոց, ապա տեղափոխվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ որն էլ ավարտելուց հետո աշխատել է թատրոնում որպես դերասան։

Ամուսնացած է եղել, ունեցել է երկու որդի, կրտսեր որդին մահացել է ավտովթարից 1998 թվականին, ինքը` Մորգունովը, մահացել է 1999 թվականի սրտի երկրորդ կաթվածից։