Կոռուպցիան լեգիտիմացնողը

Կոռուպցիան լեգիտիմացնողը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն է՝ իր դրսևորած անհետևողականության, «դասական նիկոլականության» համար: 

Աղազարյանի դիպուկ բնորոշումը 

Բանակից խուսափած 27-37 տարեկան տղամարդիկ այսուհետև գումարի դիմաց կարող են ազատվել քրեական հետապնդումից։ Խորհրդարանն օրերս օրենքի ուժ տվեց իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագծին։
Ի դեպ, այս օրենքին ամենադիպուկ գնահատականը տվել է ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Այսօր մենք բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիոն որոշակի սխեմաներ կան, որոնց արդյունքում շատ երիտասարդներ ազատվում են ծառայությունից: Մենք այս նախագծով, եթե կարելի է այդպիսի տերմին օգտագործել, բարոյական լեգիտիմություն ենք տալիս էն մարդկանց, որոնք ընդգրկված են այս կոռուպցիոն սխեմայի մեջ»: 

Անողնաշարը 

Այս կոշտ քննադատությունից հետո, սակայն, Աղազարյանը, ըստ Ազգային ժողովի կայքի, կողմ է քվեարկել օրինագծին։ Զարմանալի ոչինչ չկա. Աղազարյանի համար Նիկոլ Փաշինյանը կուռք է, որի հետքերով էլ գնում է այս պատգամավորը: Նիկոլ Փաշինյանի կամայական երկու հայտարարություններ միմյանց հակասում են կամ նրա խոսքի ու գործի կոնտրաստն ակնհայտ է: Նույնը Հովիկ Աղազարյանի ու մյուս «ուսապարկերի» մոտ է:

Վահրամ Բագրատյան