Նիկոլ Փաշինյանը խաբո՞ւմ է

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ «Տիկ Տոկում» է որոշել «անկեղծանալ» ժողովրդի հետ՝ պատմության դասեր է տալիս, պետության մասին զրույցներ է անցկացնում, անգամ համեմատվում Հիսուս Քրիստոսի հետ։
Օրինակ. «Ես ասել եմ, որ պետք է նայել այն տարբերակը, որ կարող է երկրի շահից բխում է, որ ես կամ մենք հանձնվենք, թողենք այս ճանապարհը: Բայց իմ բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ ո՛չ, այ դա կլինի իսկական դավաճանություն։ Ես ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ ես չեմ հանձնվելու, և այդ առումով դա ամենակարևոր բանն է ինձ համար»,- ահա այսպիսի խառը մտքերով լի տեսահոլովակ է հրապարակել իր «Տիկ Տոկի» էջում Փաշինյանը։
Ի՞նչ է մտածում մեր հասարակությունը և, մասնավորապես, արդյոք կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին։ MediaHub-ը հերթական հարցումն է անցկացրել այս հարցի շուրջ, նյութը պատրաստելու պահին դրան մասնակցել է շուրջ 9500 մարդ։
Եվ այսպես, «Նիկոլ Փաշինյանը խաբո՞ւմ է հայ ժողովրդին» հարցին «Այո» պատասխանն ընտրել է հարցմանը մասնակցած ընթերցողների 65%-ը, «Ոչ» պատասխանն ընտրել է 28%-ը, «Շատ էլ լավ է անում» տարբերակն ընտրել է հարցվածների 1%-ը, իսկ «Ոչ, նա ազնիվ մարդ է» պատասխանն ընտրել է 4%-ը: Եվս 2%-ն ընտրել է «Ինձ լրիվ մեկ է» տարբերակը:
Հարցման ընթացքում ընթերցողները նաև թողել են իրենց մեկնաբանությունները: Ահա դրանցից մի քանիսը. «Միշտ էլ խաբված է եղել մեր ժողովուրդը։ Անկախության տարիներից ի վեր` առավել քան»։
«Քաղաքական խաղերը պետք են, իմանալով ուրիշների ստորությունը»,- գրել է մյուս ընթերցողը։
«Եթե խաբում էլ է, ուրեմն ստիպված է խաբել, որովհետև հասարակ ժողովուրդն իրեն չի հասկանում, իսկ հասկացողներն էլ հասկանում են, բայց դիտավորյալ մանիպուլացնում են իր ասածները»,- նշել է մյուս քաղաքացին։
Եվս մեկ մեկնաբանություն. «Հարցադրումը ճի՛շտ արեք, կոնկրետ դեպքերի համար»։
«Օրինակ, ի՞նչն է խաբում, ու մեկ էլ ո՞վ չի խաբել կամ չի խաբելու։ Առանց ստելու չկա քաղաքական պայքար»,- վստահ է մեկ ուրիշը։
Այսպիսով, մեր հարցումն էլ ցույց տվեց, որ մարդիկ բաժանվել են երկու խմբի՝ նրանք, ովքեր մտածում են, որ Նիկոլ Փաշինյանը խաբում է, և նրանք, ովքեր մտածում են, որ առանց ստելու չկա քաղաքական պայքար։
Մարիաննա Արամյան