Մանուել Նոյերը վնասվածք է ստացել

Մանուել Նոյերը վնասվածք է ստացել

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը վնասվածք է ստացել։ Նա բաց կթողնի «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումը։

«Նոյերը չի մասնակցի առաջիկա հանդիպմանը։ Նա դեռ ուսի հետ կապված խնդիրներ ունի, ցավ է զգում։ Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ Մանուելը վերականգնված կլինի։

«Ֆրայբուրգը» գերազանց է սկսել մրցաշրջանը։ Մենք էլ պետք է ձգտենք դրական արդյունքների Բունդեսլիգայում։ Չեմպիոնների լիգայում մեր հաղթանակները ոչ մի կապ չունեն առաջնության հետ։ Տրամադրված ենք հաղթանակի նաեւ Բունդեսլիգայում»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

«Բավարիա» - «Ֆրայբուրգ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։ «Ֆրայբուրգը» 18 միավորով երկրորդն է, «Բավարիան» չորրորդն է՝ 16 միավոր։

Նյութի աղբյուրը՝  NEWS.am SPORT