Dahmer-ը դարձել է Netflix-ի պատմության մեջ երկրորդ ամենահայտնի ֆիլմը

Dahmer-ը դարձել է Netflix-ի պատմության մեջ երկրորդ ամենահայտնի ֆիլմը

«Հրեշը. Ջեֆրի Դահմերի պատմությունը» սերիալը դարձել է երկրորդ ամենաշատ դիտվող անգլալեզու ֆիլմը Netflix-ի պատմության մեջ: Մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում այն դիտվել է ավելի քան 700 միլիոն անգամ:

Սթրիմինգային հսկայի նախագծերի շարքում սերիալը զիջում է միայն Stranger Things-ի չորրորդ եթերաշրջանին, որը 28 օրում ունեցել է 1,35 միլիարդ դիտում։ Ընդհանուր վարկանիշով «Դահմեր»-ը չորրորդ տեղում է՝ զիջելով նաեւ հարավկորեական «Squid Game»-ին (1,65 միլիարդ դիտում) եւ իսպանական Paper House-ի վերջին եթերաշրջանին (792,3 միլիոն դիտում):

Սերիալը թողարկվել է սեպտեմբերի 21-ին։ Այն պատմում է ամերիկյան Միլուոկի քաղաքում ապրած իրական մոլագարի կյանքի առանցքային պահերի մասին։ 1978-ից 1991 թվականներին Դահմերը սպանել է 17 երիտասարդի, ապա պղծել մարմինները՝ նեկրոֆիլիայով եւ մարդակերությամբ։

Աղբյուրը՝ Film.ru