Թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը

Թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարը

Մարտի 8֊ին ժամը 23։00֊ի սահմաններում,  ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը  60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։