Ո՞ր գույնի մարզաշապիկներով են խաղալու Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները

Հայաստանի ազգային հավաքականն Իռլանդիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի արտագնա խաղում ելույթ կունենա տնային՝ այսինքն կարմիր համազգեստով. այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Իռլանդիան նույնպես խաղալու է տնային խաղաշապիկով՝ կանաչ ու սպիտակ:
Իռլանդիա – Հայաստան հանդիպումը կկայանա Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում։ Մեկնարկը՝ Հայաստանի ժամանակով 22:45-ին: