Նախկին քաղաքապետի գործը հասավ Հակակոռուպցիոն կոմիտե

Նախկին քաղաքապետի գործը հասավ Հակակոռուպցիոն կոմիտե

Հակակոռուպցիոն կոմիտեից MediaHub.am-ին տեղեկացրին, որ մոտ 40 րոպե առաջ Հայկ Մարությանին վերաբերող նյութեր են ստացել։ «Բովանդակային առումով այս պահին ոչինչ չենք կարող ասել»,- MediaHub-ին փոխանցեցին գերատեսչությունից։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, Հայկ Մարությանի ներկայացմանն ընդառաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե վերջինիս նկատմամբ նյութեր են նախապատրաստվում։ Ըստ մամուլի՝ Բագրևանդ թաղամասում անօրինական ռեստորանային համալիրի վերակառուցման թույլտվություն տրամադրելն է պատճառը։ 

Նշենք, որ ըստ տարածված լուրի, Մարությանը 2019 թվականի փետրվարի 18-ին առանց նպատակային նշանակությունը փոխելու արդյունաբերական ընդերք օգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցի 110 հասցեում գտնվող հողամասում տրամադրել է «ռեստորանային համալիրի վերակառուցման, ընդլայման և նոր մակերեսով մասնաշենք կառուցելու» նախագծման և հետագայում նաև շինարարության թույլտվություն: 

Հայկ Մարությանի նոր ներկայացման պրեմիերան՝ «Քաղաքապետը», նախատեսված է սեպտեմբերի  19-20-ին: Համաձայն անոնսային տեսահոլովակի, այն աղմկահարույց բացահայտումներ կարող է իր մեջ պարունակել:

Լիաննա Թորոսյան