Հարցաքննությունն ավարտվեց, պայքարը շարունակվում է. Շարմազանովը դուրս եկավ քննչական կոմիտեից

Հարցաքննությունն ավարտվեց. Պայքարը շարունակվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետական» կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Սպասում եմ բոլորիդ Ֆրանսիայի հրապարակում՝ 16։00-ին։ Հայաստանն առանց նիկոլիզմի», - նշել է նա։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Էդուարդ Շարմազանովը հրավիրվել էր Քննչական կոմիտե։
«Հրավիրվել եմ Քննչականի Կենտրոնի բաժին։ Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին» , - գրել էր Շարմազանովը։