Հայաստանում յուրաքանչյուր վեցերորդ բաժանորդը չի պահպանում անվտանգության պահանջները. «Գազպրոմ Արմենիա»

Հայաստանում յուրաքանչյուր վեցերորդ բաժանորդը չի պահպանում անվտանգության պահանջները: Հայտնել է «Գազպրոմ Արմենիան»։
2023–ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը ընկերության փականագործները 215 301 բաժանորդների գազասպառման կենցաղային համակարգում հայտնաբերել են 361 775 խախտումներ (թերություններ), որից 211 253-ը վերաբերում են անվտանգության նորմերի խախտումներին՝ 120 805 բաժանորդի մոտ: