Պարեկները մեքենայում զենք են հայտնաբերել

Պարեկները մեքենայում զենք են հայտնաբերել

Shamshyan-ի հաղորդմամբ՝ այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը շրջում է ատրճանակով: Գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ ճշտվում է ենթադրյալ կասկածյալ Opel-ի համարանիշը և հնարավոր երթուղին: Նույն գումարտակի 1-ին վաշտի 2-ր դասակի պարեկ Մանուկ Մանուկյանը նկատում է նշված ավտոմեքենան Մասիս քաղաքից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհին՝ Այնթապի շրջանաձև խաչմերուկում և ստուգման նպատակով կանգնեցնում է այն: 

Տեղում պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Ավտոմեքենայում հայտնաբերվում է ատրճանակը, ինչից հետո պարեկները ավտոմեքենան տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը Արարատի մարզի 43-ամյա բնակիչ է: 

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: