«Կալկուլյատորով» հաշվել են երևանցու բյուջեն ու փորձում են նրա գումարը վերցնել

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն ավագանու նիստին ընդառաջ բողոքի ակցիա է իրականացնում հենց քաղաքապետարանի դիմաց․ նպատակը կարմիր գծերի գների բարձրացման դեմ պայքարն է։

Ակցիայի մասնակիցները կարմիր ժապավենով գծանշումներ արեցին քաղաքապետարանի մուտքի մոտ՝ որպես իրենց ակցիայի խորհրանիշ։

«Մենք ունենք կարմիր գիծ, որի մի կողմում քաղաքացին է, մյուսում՝ քաղաքային իշխանությունը»,- իր խոսքում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը «կարկուլյատորով» հաշվում է ամեն երևանցու բյուջեն ու փորձում քաղաքացուց գանձել գումար՝ իր պարգևավճարների համար։

«Պետք է նիստը տապալենք, որ այդ նախագիծը չընդունվի»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։