Մահացել է հայտնի դերասանը

Մահացել է ամերիկացի դերասան Էրլ Բոենը, որը առավել հայտնի է «Տերմինատոր» ֆիլմերի ֆրանշիզայի առաջին երեք հատվածներում բժիշկ Փիթեր Սիլբերմանի դերով. հայտնում է TMZ պորտալը։
Նշվում է, որ 82-ամյա դերասանը մահացել է հունվարի 5-ին` Հավայան կղզիներում, սակայն պատճառն ընտանիքի անդամները չեն հայտնել:
Էրլ Բոենը նաև նկարահանվել է «Ճակատամարտ աստղերից այն կողմ», «Օտար ազգ» և այլ ֆիլմերում։