Մեր կատաղությունը չար չէ, այլ հայրենասեր արդար մարդու ցասում․ Մամիջանյան

Սիրելի հայրենակիցներ, ես էլ ձեր պես այնտեղ կանգնած՝ ատամներս կրճտացնելով ասում էի՝ դե հերիք է ելույթ ունենաք, հավատում էի, որ հրապարակը լցնելով, փողոցներ փակելով, բուհ-երում, թաղապետարաններում խաղաղ անհնազանդություն իրականացնելով, բերման ենթարկվելով, ձերբակալվելով, ես էլ ձեր պես գլխավոր շտաբի հայտարարության ժամանակ մտածել եմ, որ հաղթանակը մոտ է ու գիշեր եմ անցկացրել Բաղրամյան փողոցում։ Չեմ հավատացել ընտրություններին, բայց ամեն ինչ արել ենք բոլորս։ Քարոզել, համոզել, տեսել ենք սրանց լկտի ծիծաղը ու կատաղել, բայց մեր կատաղությունը չար չէ, այլ արդար ցասում է, հայրենասեր արդար մարդու ցասում։ Այս մասին այսօր հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում