Արգենտինայի չեմպիոնական պարն ու երգը հանդերձարանում

Արգենտինայի հավաքականը աշխարհի չեմպիոնի տիտղոսը հանդերձարանում նշել է ավանդական պարով։
Սակայն թիմի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ընթացքում սադրանքի է դիմել՝ առաջարկելով լռության րոպեով հարգել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ապարդյուն ջանքերը տիտղոսի համար պայքարում։
Մբապեն եզրափակիչում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։ Նա 8 գոլով արժանացավ լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ճանաչվել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ Նա ԱԱ-ում իր խփած գնդակների թվով գերազանցեց նույնիսկ Պելեին։
35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց աշխարհի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչի Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումն ավարտվեց 3:3(4։2) հաշվով՝ եռակի չեմպիոն դարձնելով Արգենտինայի հավաքականին։