ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳ փոխնախարարը ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ քննարկել է Լաչինի միջանցքում տիրող  իրավիճակը

Ապրիլի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Մ.Յու.Գալուզինը առանձին հանդիպումներ է ունեցել Ռուսաստանում ԱՀ արտակարգ և լիազոր դեսպան Պ.Բյուլբյուլ օղլիի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ.Հարությունյանի հետ,  տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից։ 

Քննարկվել է Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների համար պայմանավորվածությունների ողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։