Կինը ցանկացել է այրել իր նախկինի մոտորանավակը, բայց այրել է նաև տունը․ ՌԴ (լուսանկարներ)

Կինը ցանկացել է այրել իր նախկինի մոտորանավակը, բայց այրել է նաև տունը․ ՌԴ (լուսանկարներ)

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում կինը ցանկացել է այրել իր նախկինի աերոնավակը, բայց այրել է նաև տունը։

Ինչ-որ պահի կոնֆլիկտ է ծագել նախկին սիրահարների միջև։ Զույգը բաժանվել է, բայց տղամարդը դեռ չի կարողացել վերցնել իր մոտորանավակը։ Կինը խնդիրը լուծել է լուցկիներով, գրել են ԶԼՄ-ները։

Մոտորանավակը բռնկվել է, սակայն անկառավարելի կրակն արագ տարածվել է տուն։ Ամեն ինչ ամբողջությամբ այրվել է։ Հարուցվել է քրեական գործ հրկիզման դեպքի առթիվ։