Բոլոր դպրոցներին հեռավար դասավանդման դասասենյակներով ապահովելը պիտի դառնա պետական ծրագիր․ Ներսիսյան

Բոլոր դպրոցներին հեռավար դասավանդման դասասենյակներով ապահովելը պիտի դառնա պետական ծրագիր․ Ներսիսյան

Այսօր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղում ԱՀ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարի և մասնաճյուղի տնօրենի մասնակցությամբ ուսումնասիրվել է դպրոցի հեռավար ուսուցման դասասենյակը, որի միջոցով առաջիկայում կիրականացվեն ֆիզմաթ թեքումով աշակերտների, օլիմպիադաների մասնակից երեխաների հեռավար ուսուցման, ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, ասված է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան էջում։

Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքների դպրոցներում նման դասասենյակների կահավորումը հնարավորություն կտա Արցախում ապրող երեխաներին ու մանկավարժներին հաղորդակից դարձնել հայաստանյան ու արտասահմանյան երկրների հայ և օտարազգի լավագույն մասնագետների հետ՝ նրանց փորձը վերցնելու և գիտելիքների նոր պաշար ձեռք բերելու նպատակով:

Այս գործընթացը առաջիկայում վեր է ածվելու պետական քաղաքականության և պետական ծրագրի: