Մոսկվան Հռոմի կանոնադրության պահանջները շրջանցելու առաջարկություն ներկայացրել էր Երևանին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան Հռոմի կանոնադրության պահանջները շրջանցելու առաջարկություն ներկայացրել էր Երևանին․ ՌԴ ԱԳՆ

Մինչ Հայաստանը կվավերացներ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությունը, Մոսկվան այն շրջանցելու առաջարկություն էր ներկայացրել Երևանին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության պատասխանում Lenta.ru-ի հարցմանը։

Հարցումը վերաբերում էր Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի հայտարարությանը։ Նրա խոսքով՝ վավերացումից մի քանի ամիս առաջ Երևանը Մոսկվային առաջարկել է ստորագրել համաձայնագիր, որը հնարավորություն է տալիս շրջանցել կանոնադրության պահանջները։ Սակայն, ըստ նրա, պատասխան չի ստացել։

«Դա չի համապատասխանում իրականությանը», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Մոսկվան պատասխանել է Երևանի առաջարկին։

«Երկկողմ խորհրդակցությունների ժամանակ ռուսական կողմն ի պատասխան առաջարկներ է ներկայացրել՝ գնալ ՄՔԴ մեխանիզմների կիրառման ճանապարհով՝ առանց Հռոմի ստատուտը վավերացնելու։ Նման պրակտիկա կա։ Ցավոք, մեր փոխզիջումային լուծումներն անտեսվեցին»,- ասվել է պատասխանում։

ԱԳՆ-ն նաև նշել է, որ Երևանը «զուտ քաղաքական նկատառումներով» որոշել է վավերացնել ՀՍ-ն։ «Եթե Երևանը շարունակում է շահագրգռված մնալ իր իսկ ձեռքով ստեղծված խնդիրների լուծումով, ապա, մեր կարծիքով, դրա հնարավորությունները կան Հայաստանի իրավական համակարգի շրջանակներում»,- հավելել է գերատեսչությունը։