Հունգարիան 1-3 պարտվեց Շվեյցարիային․ Ա խմբում 2 առաջատար կա

Եվրո2024․ Հունգարիան 1-3 պարտվեց Շվեյցարիային
Հունգարիա - 66' Բարնաբաս Վարգա
Շվեյցարիա - 12' Կվադվո Դուա, 45' Միշել Էբիշեր, 90+3' Բրել Էմբոլո
Ա խմբի առաջին խաղում Գերմանիայի հավաքականը 5-1 հաղթել էր Շոտլանդիային։ Խփած ու բաց թողած գոլերի հաշվին Բունդեսթիմն է 3 միավորով գլխավորում աղյուսակը։