Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան

Բրյուսել մեկնելու իմ որոշումը չեմ փոխել. Փաշինյան

Այսօրվա սադրանքը նպատակ ունի խաթարել կիրակի օրը Բրյուսելում և հունիսի 1-ին Քիշնևում նախատեսված բանակցությունները: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կիրակնօրյա Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել:

Հիշեցնենք, կիրակի օրը Բրյուսելում նախատեսված է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հյուրընկալելու է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը: