ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է դիտարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը․ նոր մանրամասներ

ՌԴ-ն ԱՄՆ-ին առաջարկել է դիտարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը․ նոր մանրամասներ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները երեկ Ստամբուլում կայացած հանդիպմանը պայմանավորվել են երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների գործունեության ֆինանսավորումն ապահովելու քայլերի շուրջ։ Այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

Համատեղ քայլեր են ձեռք բերվել փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության անարգել ֆինանսավորումն ապահովելու և դիվանագետների համար իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար համապատասխան պայմաններ ստեղծելու համար։

Հանդիպման ընթացքում մասնավորապես ընդգծվել է գործնական արդյունքների անհրաժեշտությունը՝ ուղղված «ռուսների և ամերիկացիների շահերից բխող երկկողմ հարաբերությունների բարելավման համար պայմաններ ստեղծելուն»։

Ամերիկյան կողմին առաջարկվել է նաև դիտարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը նույնպես անդրադարձել էր տվել Թուրքիայում Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցություններին։