Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների

Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների

Այսօր «Ազգային Ժողովրդավարական բևեռը» «Ազատության» հրապարակում միտինգ էր անում, որի ավարտին դուրս եկան երթի՝ կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով՝  «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, թուրք»։

Բևեռը հայտարարություն է տարածել․ 

«Ոստիկանությունը քիչ առաջ բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

Տասնյակ բերման ենթարկվածներ կան։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Կենտրոնի բաժնում Բևեռի աջակիցներին ծեծի են ենթարկել»։