Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններն ապրիլի 1-ին կշարունակվեն տեսակապի ձեւաչափով

Ռուսաստանի եւ Ուկրաինայի բանակցություններն ապրիլի 1-ին կշարունակվեն տեսակապի ձեւաչափով

Ռուսաստանը եւ Ուկրաինան ապրիլի 1-ին կշարունակեն բանակցությունները տեսակոնֆերանսկապի ձեւաչափով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ռուսաստանի մի աղբյուր:

«Իհարկե»,- ասել Է աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Մարտի 29-ին Ստամբուլում կայացավ Ռուսաստանի եւ Ուկրանիայի պատվիրակությունների բանակցությունների՝ ավելի քան երեք շաբաթվա ընթացքում առաջին անմիջակա փուլը:  Ռուսական կողմն այդ փուլի արդյուքները գնահատել Է որպես «դրական շարժում առաջ»: Ինչպես դրա արդյուների վերաբերյալ հայտարարել Է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, որը գլխավորում Է Ռուսաստանի պատվիրակությունը, Կիեւի գրավոր առաջարկությունները, որոնք հանձնվել են այդ հանդիպման ժամանակ, բովանդակում են դրույթներ ՆԱՏՕ-ի անդամակցությունից եւ միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարման, ինչպես նաեւ երկրի անդաշինք կարգավիճակի արձանագրման մասին: