«Բարսելոնայի» նախագահը երկու առանցքային ֆուտբոլիստի հորդորել է նոր ակումբ փնտրել

«Բարսելոնայի» նախագահը երկու առանցքային ֆուտբոլիստի հորդորել է նոր ակումբ փնտրել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է թիմի հարձակվող Մարտին Բրայթվայթի և պաշտպան Սամուել Ումտիտիի ապագային:

«Բրայթվայթը և Ումտիտին հասկացան, որ հիմա ճիշտը մեկ այլ թիմի կազմում խաղալն է: Եկել է պահը, որ նրանք պետք է քայլ առաջ կատարեն»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում TV3-ը:

31-ամյա Բրայթվայթը 2020 թվականի փետրվարին է դարձել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ: 57 խաղերում Բրայթվայթը 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

28-ամյա Ումտիտին 2016 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայի» կազմում: Անցկացրած 133 խաղում նա դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: