Վստահ եմ` իշխանափոխությունից հետո հարցի պատասխանը կստանանք ԱԱԾ-ից. Ղազարյան

Վստահ եմ` իշխանափոխությունից հետո հարցի պատասխանը կստանանք ԱԱԾ-ից. Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է.

«Անկատար նախագահը
Լրանում է երրորդ շաբաթը, որ Վահագն Խաչատուրյանը Քաղաքացիական պայմանագիր խմբակցության որոշմամբ զբաղեցնում է Հանրապետության նախագահի պաշտոնը, սակայն նա մինչ օրս ոչ մի այցելություն չի կատարել Կատարի Պետություն։

Տրամաբանական հարց է առաջանում, եթե նման այցի անհրաժեշտություն հանրապետության նախագահն ի պաշտոնե չունի, ապա ինչի համար էր իր նախորդն այնքան հաճախակի այցելում Կատարի Պետություն։ Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո այդ հարցի պատասխանը կստանանք ԱԱԾ քննչական դեպարտամենտից»։