Ղրիմի կառավարության պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Ղրիմի կառավարության պատվիրակությունը՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոյի գլխավորությամբ, աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ։ Այս մասին փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Բացի Կիվիկոյից՝ պատվիրակության կազմում է նաև Ղրիմում ՌԴ նախագահի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, էկոնոմիկայի նախարարության ու գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի, ՌԴ առևտրային ներկայացուցչի, ինչպես նաև հայաստանյան նախարարությունների ու պատկան մարմինների ներկայացուցիչների հետ։