Հայաստանը և Ադրբեջանը կարող են դիտորդի կարգավիճակ ստանալ Շանհայի համագործակցության կազմակերպությունում. ՇՀԿ գլխավոր քարտուղար

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրներն ակտիվորեն ուսումնասիրում են Հայաստանին և Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Չժան Մինգը։
«Այդ առումով ես անձամբ լավատես եմ, թեև այս պահին չեմ կարող հստակ ժամկետ նշել»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով, «երկու երկրների հարաբերությունները, իհարկե, կարևոր գործոն են, որը պետք է հաշվի առնել»։
«Միևնույն ժամանակ, ՇՀԿ անդամ երկրները միակարծիք են՝ կազմակերպությունում երկկողմ հակասություններ չմտցնելու հարցում, սա նաև պարտավորություն է, որը պետք է կատարի ցանկացած երկիր, որը հավակնում է անդամակցել ՇՀԿ-ի ընտանիքին»,- եզրափակել է նա։