Դաղստանում երկու դպրոց փակվել են գրիպի համաճարակի պատճառով

Դաղստանում երկու դպրոց փակվել են գրիպի համաճարակի պատճառով

Դաղստանի երկու դպրոցներում կարանտին է մտցվել գրիպի տարածման պատճառով, ուսումնական հաստատությունները ժամանակավորապես փակ են, երկուշաբթի հայտնել է հանրապետության Ռոսպոտրեբնադզորի վարչության մամուլի ծառայությունը։

«Հանրապետությունում գրիպի տարածման պատճառով երկու դպրոցներ Բույնակսկի շրջանում փակվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ Դաղստանում նոր տարվա երկրորդ շաբաթում գրանցվել է գրիպի 2719 դեպք՝ նախորդ շաբաթվա համեմատ աճելով 11%-ով։