Նյարդաբանը զգուշացրել է գիշերային դիաբետի անսպասելի ախտանիշների մասին
Գիշերը միզելու հաճախակի ցանկությունը և մկանային ցավը կարող են վկայել շաքարախտի մասին, Lenta.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է նյարդաբան և ֆիզիոթերապևտ Անդրեյ Գալկինը։
Այս վիճակը, ըստ նրա, առաջանում է մարմնի՝ ավելորդ շաքարը հեռացնելու փորձերի պատճառով։
Քնի ժամանակ մկաններում ձգվածության և ցավի զգացումը կարող է շաքարի ավելացման հետևանք լինել։ «Ավելորդ քաշով դիաբետիկների մոտ առաջանում է նաև քնի ապնոէ, որի պատճառով նրանք հաճախ արթնանում են շնչահեղձության զգացումով»,- հավելել է բժիշկը։
Ֆիզիոթերապևտ Գալկինի խոսքով՝ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը կարելի է հետևել առատ քրտնարտադրության միջոցով։ Այն առաջանում է արթնանալուց հետո։