Կոտայքի մարզում խոշոր հրդեհ է բռնկվել

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանում անասնակեր է այրվում:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ էլ Երևանի 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից:
Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները:
Պարզվել է, որ այրվում է մոտ 400 հակ կուտակված անասնակեր:
Տեղում են նաև ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Թե ինչ է եղել հրդեհի պատճառը՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: