Պերմում դպրոցականը դասի ժամանակ օդամղիչ հրացանից գնդակ է ստացել գլխին․ մանրամասներ

Պերմում դպրոցականը դասի ժամանակ օդամղիչ հրացանից գնդակ է ստացել գլխին․ մանրամասներ

ՌԴ Պերմի երկրամասի գյուղական դպրոցներից մեկում դասի ժամանակ իններորդ դասարանցին գնդակ է ստացել գլխին։ 

Ամեն ինչ տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին։ «Հայրենիքի անվտանգության և պաշտպանության հիմունքներ» դասի ժամանակ մարզադահլիճում օդամղիչ հրացանից արձակված գնդակը դիպել է 15-ամյա դպրոցականի աջ քունքին։ Ենթադրաբար արտակարգ դեպքի ժամանակ սենյակում ուսուցիչ չի եղել, հայտնել են ռուսական լրատվամիջոցները։

Տղան փրկվել է. Նա Պերմի նյարդավիրաբուժության բաժանմունք է տեղափոխվել։

Թե կոնկրետ ինչ պատճառով է տեղի ունեցել ամեն ինչ, դեռևս հայտնի չէ. կատարվածի երկու վարկած է քննարկվում հենց գյուղում։ Քննիչները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։