Դժբախտ պատահար է տեղի ունեցել

Դժբախտ պատահար է տեղի ունեցել

Մարտի 31-ին՝ ժամը 11։42-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Անիպեմզա գյուղում քաղաքացին ընկել է ժայռից (մոտ 70 մ) և մահացել: Դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ժամը 15։02-ին փրկարարները Ա․ Դ․-ի (ծնված 1998 թ․) դին դուրս են բերել ձորից (մոտ 30 մ) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային (մոտ 400 մ)։