Մի կին իր բակում մերկ վիճակում մարզվել է և ձերբակալվել

Մի կին իր բակում մերկ վիճակում մարզվել է և ձերբակալվել

Միացյալ Նահանգներում կնոջը ձերբակալել են այն բանից հետո, երբ նա մերկ տանը սպորտով զբաղվել է։ Այս մասին գրել է WFSB-ն։

27-ամյա Ալեքսիս Հարնետի հարևանները մարտի 2-ին ոստիկանություն են կանչել այն բանից հետո, երբ նրա բակում նկատել են կիսամերկ աղջկա: Հարնետին նկարահանել է հարեւանությամբ ապրող մի տղամարդ։

Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել են, որ Հարնետի տան շուրջ պարիսպ չկա, որը կարող է թաքցնել նրա մերկությունը հետաքրքրասեր աչքերից։ Աղջկան ձերբակալել են անպարկեշտ դրսևորման համար։ Սակայն երկու օր անց Հարնետը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։ Միաժամանակ դատավորի որոշել է, որ նրան արգելվում է տանից դուրս գալ։ Ամերիկուհուն նաև արգելել են կապ հաստատել իր գործողություններից տուժած տղամարդու և անչափահաս երեխաների հետ։